National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.03.2024
Նոր կարգավորումներ են առաջարկվում բաժնեմասի հավատարմագրային կառավարմանը վերաբերող օրենսդրական դրույթներում
1 / 3

Պաշտոնատար անձինք առեւտրային կազմակերպություններում իրենց կանոնադրական կապիտալում մասնակցությունը կարող են փոխանցել հավատարմագրային կառավարման մասնագիտացված կազմակերպություններին, սակայն եղած ձեւակերպումներով հստակ չեն ամրագրումներն այդ իմպերատիվ պահանջի վերաբերյալ եւ կարող են տարընթերցման հանգեցնել: Կան դեպքեր, երբ հավատարմագրային կառավարիչ նշանակվել է ֆիզիկական անձ: Օրենսդրությամբ լիարժեք կարգավորված չեն բաժնեմասերի հավատարմագրային կառավարման` որպես ծանուցվող գործունեության տեսակի առանձնահատկությունները, մասնավորապես` բացակայում է առեւտրային կազմակերպություններում բաժնեմասերի հավատարմագրային կառավարման ծանուցվող գործունեություն լինելու վերաբերյալ ուղիղ ամրագրումը. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում նշված են միայն ՍՊԸ-ները, ամրագրված չէ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններում բաժնեմասերի կառավարման ծանուցվող գործունեության տեսակ լինելու պահանջը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ամրագրել, որ բաժնեմասի հավատարմագրային կառավարումը ծանուցման ենթակա գործունեություն է, հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները, իսկ բաժնեմասերի դեպքում այդ կարգավորումը լինելու է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի շրջանակում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից: Ծանուցվող գործունեություն դիտարկվում են նաեւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման դեպքերը:

«Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am